Համաճարակից ազատվելու համար բնակչության առնվազն կեսը պետք է վարակված ու ապաքինված լինի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

Կորոնավիրուսի իրական վտանգը մարդկության համար դեռևս գիտակցված չէ: Չգիտենք՝ համաճարակի իրական մասշտաբների մասին, թվերը խոսում են միայն արձանագրված դեպքերի վերաբերյալ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը: Մանասյանի խոսքով՝ համաճարակից հարյուր տոկոսով ազատվելն անհնար է: Հարցերի հարցը, ըստ նրա, այն է, թե ինչ տեմպերով, ինչ սահմանափակումներով հնարավոր կլինի դա կառավարելի դարձնել:
Ըստ բժշկի, եթե կարանտինային ռեժիմից հասարակությունը դուրս գա միանգամից, համաճարակը շատ մեծ թափով կտարածվի։

«Եթե սա սովորական վիրուս չէ, պետք է բում լինի նորից, որովհետև համաճարակը մեկ հոգուց է սկսվում: Հիմա այդ մեկ հոգիները տանը նստած են, չեն շփվում և համաճարակը մարում է: Բայց այն կզարթնի, կծաղկի, եթե բոլորս միանգամից դուրս գանք մեկուսացումից: Սակայն եթե դուրս գանք փուլ առ փուլ, զգույշ, մի խումբը դուրս գա, մյուսը շարունակի պատսպարվել, սա կարող է բերել կառավարելի ընթացքի»,- նկատել է Մանասյանը:

Շարունակությունը՝ տեսանյութում: