Վրաստանը կօգնի ԱՄՆ-ից տարհանել Հայաստանի 35 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

գախարիա

«ԱՄՆ-ում գտնվող վրացի դպրոցականներին վաղը հատուկ չվերթով կտեղափոխենք Վրաստան»: Այս մասին լրագրողներին այսօր ասել է վարչապետ Գիորգի Գախարիան, նրանց հետ կտեղափոխվեն նաև ՀՀ քաղաքացիներ.

«Խոսքը  35 քաղաքացիների և մեկ դպրոցականի մասին է», - նշել է Գախարիան՝ հավելելով, որ աջակցության խնդրանքով դիմել են հայ գործընկերները:

Գիորգի Գախարիան նշել է, որ ԱՄՆ կառավարության՝ Դոհայից կազմակերպած ապրիլի 10-ի չվերթով ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի 79 դպրոցականներ կվերադառնան հայրենիք, Հայաստանի քաղաքացի 35 աշակերտ նույնպես հատուկ չվերթով կտարհանվի ԱՄՆ-ից: