Թուրքիայում ԱՄՆ դեսպանության 2 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

թուրքիաամն

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան 2 թուրք աշխատակցի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է ստացվել։ Այս մասին տեղեկությունը հաստատել է Անկարայում ԱՄՆ դեսպանության մամուլի խոսնակը, սակայն չի մանրամասնել, թե Թուրքիայի որ նահանգի աշխատակիցներն են, հաղորդում է Ermenihaber-ը:

Խոսնակը նշել է, որ վարակված աշխատակիցները հոսպիտալացվել են։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները հաղորդվում են նաև ԱՄՆ Պետդեպարտամենտին։ 

Նա նաև հաղորդել է, որ դեսպանատունը շարունակում է իր աշխատանքները։