Մասիս Մայիլյանի հետ խոսելն անիմաստ է, իր որոշումը պետք է քննարկվեր մեզ հետ․ Սամվել Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չափազանցել է՝ ասելով, թե կորոնավիրուսը Հայաստանի համար պատերազմ է։ Այս մասին 24TV-ի հետ զրույցում ասել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն, ընդգծելով, որ այն ուղղակի գրիպի ավելի ծանր տեսակ է։

Արձագանքելով առաջին նախագահի կոչին, թե հարկավոր է Արցախում անհապաղ իշխանություն ձևավորել՝ Բաբայանն ասել է, որ պետք է սպասել ընտրություններին, դրանից հետո միայն ձևավորել այն։ 

Խոսելով ՀՀ իշխանությունների դեմ ընդդիմադիրների՝ պատերազմի երկրորդ ճակատ բացելու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի պնդման մասին՝ Բաբայանը նկատել է․
«Ես վաղուց եմ բարձրաձայնել, որ ընդդիմադիր դաշտի բոլոր արբանյակները փորձում են իրենց ոտքի հենարանը ստեղծել Արցախում, այնուհետև՝ Հայաստանին ավելի մեծ թափով խանգարել։ Ոմանք ինձ լավ չեն ընկալել և չեն հասկացել՝ ինչի մասին եմ խոսում։ 

Իմ կարծիքն այն է, որ մոտ ժամանակներս՝ Արցախում իշխանություն ձևավորելուց հետո, իրենք մարելու են, ու այդ ցնցումները չի լինելու՝ գիտակցելով, որ իրենց ոտքի տակից հողը գնացել է»,- եզրափակել է Բաբայանը։

Մասիս Մայիլյանի հետ ունեցած հարաբերություների, Արայիկ Հարությունյանի հետ հնարավոր կոալիցիոն կառավարության ձևավորման և Արցախում կայացած հետընտրական զարգացումների մասին առավել մանրամասն՝ ստորև բերվող տեսանյութում։