Մադրիդի «Ռեալ»-ը հետ չի գնի Ռոնալդուին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News       

Ռոնալդու

Մադրիդի «Ռեալ»-ը գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում չի գնի պորտուգալացի հարձալվող Ռոնալդուին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Mundo Deportivo-ն:

Թուրինի «Յուվենտուս»-ը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջացած ֆինանսական բարդությունների պատճառով կարող է  վաճառել Ռոնալդուին, սակայն «արքայական ակումբը» մտադիր չէ ետ բերել հարձակվողին նախկին ակումբ: Ըստ պարբերականի, Ռոնալդուի տրանսֆերի փոխարեն «սերուցքայինները» կփորձեն գնել ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Մբապեին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։