Լոռիում ապօրինի ծառահատման դեպք է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News        

Ապրիլի 6-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին ստուգել են Լոռու մարզի Քարինջ գյուղի 36-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել Լորուտ գյուղի վարչական տարածքում բենզասղոցով ապօրինի հատելով մեկ ծառ:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ ոստիկանները բացահայտեցին ապրիլի 7-ին:
Ժամը 1-ի սահմաններում ՊՊԾ դասակի ոստիկանները Փամբակ գյուղում ստուգեցին Լոռու մարզի Աթան գյուղի 32-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Շամուտ գյուղի բնակիչ 26-ամյա ուղևորը վառելափայտի վերաբեյալ համապատասխան փաստաթուղթ չներկայացնելով` հայտնեց, որ ձեռք է բերել Վահագնաձոր գյուղի վարչական տարածքի «Լոռի» հանգստյան տան հարակից անտառից:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր: