Կորոնավիրուսի ցնցումը բացասական է ազդել Հայաստանի տնտեսության վրա. Fitch Ratings

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

ֆիտչ

Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը վերանայել է Հայաստանի  էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայունից» «բացասականի» և հաստատել է էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «BB-» մակարդակում:

«Կորոնավիրուսի առաջացրած ցնցումը բացասական է ազդել Հայաստանի տնտեսության վրա ապրանքատեսակներից (արտահանման մեծ մասը), Ռուսաստանի տնտեսությունից (գումարային փոխանցումներ, առևտուր և արտասահմանյան ուղիղ ներդնումներ) և զբոսաշրջությունից կախվածության պատճառով, որը միայն մասնակիորեն փոխհատուցվում է նավթի ցածր գներից ստացված եկամտով: Դա կատարվում է Հայաստանի մաքուր արտաքին պարտքի հարաբերականորեն բարձր մակարդակի և ընթացիկ գործառնությունների հաշվի կառուցվածքային դեֆիցիտի ֆոնին, որը միայն մասամբ է ֆինանսավորվում կապիտալի ներհոսքի հաշվին, որը չի ստեղծում պարտքային պարտավորություններ», - նշվում է Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ:

2019-ի նոյեմբերին Fitch Ratings-ը բարձրացրել էր Հայաստանի էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ հաստատելով «B+» մակարդակում`«կայուն» կանխատեսմամբ:

«Չնայած մակրոտնտեսական քաղաքականության հուսալի կառուցվածքին և բարեփոխումներին պահպանվող հակվածությանը, տնտեսական ցնցումը հանգեցրել է այն բանին, որ պետական պարտքը ձեռք է բերել նկատելիորեն ավելի բարձր հետագիծ, և 2020թ-ի մեր կանխատեսումները փոխկապակցված են COVID-19-ի բռնկմամբ պայմանավորված բացասական ռիսկերի հետ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Վերլուծության հեղինակները կանխատեսում են, որ կորոնավիրուսի առաջացրած ցնցումը կդանդաղեցնի ՀՆԱ-ի աճը` 2019 թ.-ին գրանցված 7,6%-ից մինչև 2020 թ.-ին 0,5%:

Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասնակիորեն կվերականգնվի 2021թ.-ին` մինչև 5,5% արտաքին պահանջարկի վերականգնման, ներդրումների աճի, հաճախակի սպառման վերականգնման և չափավոր բյուջետային քաղաքականության պայմաններում զբաղվածության մեծացման շնորհիվ: