Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր պատրաստ են շահագործման. Հակոբ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

սարքավորումներ

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: 

«Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։ Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են»,- հայտնել է նախարարը։