5-րդ զորամիավորման զորամասերում ստուգվել է անձնակազմի պատրաստության աստիճանը. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

զորամիավորում

Ապրիլի 2-ին 5-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են մարտական հերթապահության նախապատրաստման գործնական պարապմունքներ մարտական հերթափոխի մեկնող զինծառայողների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են անձնակազմի պատրաստության աստիճանը, մարտական դիրքերի ավագներին հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման, ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ: