Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության միջև տեղի է ունեցել հեռավար քննարկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

արդարադատություն

Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև հեռավար հարթակի միջոցով տեղի է ունեցել քննարկում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Կառուցողական քննարկումից հետո Փաստաբանների պալատը գրավոր ձևով ներկայացրել է հիմնական առաջարկները: