Վրաստանը չի ճանաչում Արցախի ընտրությունները. Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

․

Վրաստանը չի ճանաչում  Արցախում անցկացված «այսպես կոչված» նախագահական և խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը:

«Վրաստանի ԱԳՆ-ն վերահաստատում է իր աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և չի ճանաչում այսպես կոչված խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում :

Վրաստանը սատարում է ղարաբաղյան հակամարտության՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորումը՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքը»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: