Պուտինը կառավարությանն արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է տվել. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն է ստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն: Մասնավորապես, կառավարությունը կկարողանա կոորդինացնել արտակարգ դրության ժամանակ կանխարգելման և արձագանքման միասնական համակարգի աշխատանքը:

Նաև, նախարարների կաբինետն իրավունք կստանա սահմանափակել բժշկական սարքավորումների առևտուրը, ներմուծել հատուկ ընթացակարգ`պատերազմական պայմաններում օգտագործման համար նախատեսված բժշկական սարքավորումների հաշվառման և շրջանառության համար: