ԱՀ ոստիկանություն է դիմել 101 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

Անձնագրային եւ վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ է դիմել 101 քաղաքացի։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից։

Համապետական ընտրությունների ընթացքում, ժամը 08:00-20:00-ն ԱՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն ու տարածքային անձնագրային ծառայություններ տարբեր հարցերով դիմել է 101 քաղաքացի, որոնց, օրենքով սահմանված կարգով, տրվել է պատասխաններ:

Նշված քաղաքացիներից 53-ին տրամադրվել է անձնագրին փոխարինող փաստաթուղթ, 17-ը Երեւան քաղաքի ընտրատեղամասում ընդգրկված անձինք են, որոնք անձնագրային եւ վիզաների վարչության կողմից մերժման հիմքով դիմել են դատարան, 23-ը ժամանակավոր հաշվառման ժամկետն ավարտված անձինք են, իսկ մնացածը դիմել են այլ հարցերով:

Դատարան դիմելու հնարավորություն ընձեռնված 23 քաղաքացիներից 21-ը դիմել են դատարան, ստացել դրական պատասխան եւ մասնակցել ընտրություններին: