Արցախում ժամը 17:00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 66 հազար 731 ընտրող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 14:00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8 տոկոսը։ Այս մասին հայտնել էԱրցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Մարտի 31-ի, ժամը 17։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 66 հազար 731 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 63,8 տոկոսը»,– հավելել է ԿԸՀ նախագահը։

Արզումանյանը ներկայացրել է նաև քվեարկության ընթացքն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 23370 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 59,9 տոկոսը, Ասկերանում՝ 8665 ընտրող կամ 71,6 տոկոսը, Հադրութում՝ 6019 ընտրող կամ 68,4 տոկոսը, Մարտակերտւմ՝ 8936 ընտրող կամ ընտրողների 66,8 տոկոսը, Մարտունիում՝ 11258 ընտրող կամ ընտրողների 64,9 տոկոսը, Շահումյանում՝ 1418 ընտրող կամ 66,3 տոկոսը, Շուշիում՝ 2535 ընտրող կամ ընտրողների 64,3 տոկոսը, Քաշաթաղում՝ 4160 ընտրող կամ ընտրողների 58,5 տոկոսը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվեարկել է 370 ընտրող կամ ընտրողների 47,7 տոկոսը։