Հունաստանի նախագահը աշխատավարձի մի մասը կփոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարին. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

եկատերինա

Հունաստանի նախագահ Եկատերինա Սակելլարոպուլուն հայտնել է, որ աշխատավարձի մի մասը կփոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարին: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

«Հունաստանի նախագահ Եկատերինա Սակելլարոպուլուն, հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված երկրում ստեղծված բարդ տնտեսական իրավիճակը, որոշել է որպես համերաշխության նվազագույն ժեստ հաջորդ երկու ամիսներին իր աշխատավարձի կեսը փոխանցել հատուկ բացված հաշվին»,- ասված է նախագահի վարչակազմի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Հունաստանում  հաստատվել է կորոնավիրուսի վարակման 1156 դեպք, որից 38-ը՝ մահվան ելքով: