Կոտայքի մարզում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր․ մարզպետարանում գործում է թեժ գիծ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News      

թեժ գիծ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Կոտայքում ունենք բնակավայրեր, որտեղ կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր (վարակի դեպքերը հիմնականում նույն օջախից են), սակայն հավատացնում եմ, որ կառավարությունը, պարետատունը և մարզպետի ինստիտուտը լիովին տիրապետում են իրավիճակին:

Կոտայքի մարզպետարանում գործում է ԹԵԺ ԳԻԾ, որին կարող եք զանգահարել կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ հարցերով: ԹԵԺ գծի հեռախոսահամարներն են՝
0223 2 57 14
098888283
095443844»։