Արմավիրի մարզում Mazda-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News 

հասարակական

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գոռ Գևորգյանը իր վարած Mazda մակնիշի 13 GA 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Գ. Գևորգյանը տեղում մահացել է։