Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցում է սպասվում․ տեղումներ կլինի․Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News    

Գագիկ Սուրենյան

Այսօր Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցում է սպասվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանկ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»։