Երկրում արտակարգ դրությամբ՝ Արցախի քննչական կոմիտեն անցնում է հեռավար գործունեության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News   

ահքկ

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Կառավարության «ԱՀ ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին» 2020թ մարտի 26-ի համապատասխան որոշման պահանջներով, ԱՀ-ում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման հնարավոր վտանգները կանխելու նպատակով, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեն ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը և անցնում հեռավար(առցանց) գործունեության իրականացմանը։

Հորդորում ենք ԱՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ [email protected] Էլեկտրոնային փոստի միջոցով։

Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 047979006 հեռախոսահամարով: