Տեղի է ունեցել տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցով առաջին դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

դատականնիստ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում այսօր տեղի ունեցավ տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցով առաջին դատական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք դատարանի ֆեյսբուքյան էջից:



ՀՀ կորոնավիրուսի պայմանավորված՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել մի շարք գործերով բողոքների քննությունը իրականացնել գրավոր ընթացակարգով, որոշ գործերով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված հեռահար կարգով: Նիստերի մեկ դահլիճ կահավորել էին տեսաձայնային հեռահաղորդակցության համակարգով:



Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հայտարարեց, որ ՀՀ բոլոր դատա-րաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ`քաղաքացիական գործերով նիստերի հեռահար անցկացման համար: Դրա նպատակով գործին մասնակցող անձինք պետք է ներկայացնեն միջնորդություն՝ լրացնելով համապատասխան ձևաթուղթը, որը ևս հասանելի է դատարանի ֆեյսբուքյան էջում: Դատարանին ներկայացվող փաստաթղթերը կարող են ուղարկվել միաժամանակ փոստով և դատարանի էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]: