Հայտնի է Անգելա Մերկելի կորոնավիրուսի թեստի պատասխանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

մերկել

Կանցլերի կորոնավիրուսի առաջին թեստի պատասխանը բացասական է: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Անգելա Մերկելը հանձնել էր կորոնավիրուսի թեստ և սպասում էր արդյունքներին: Այս մասին հայտնել էին ճեպազրույցի ընթացքում: 

Կանցլերն այդ ընթացքում իրեն լավ էր զգում, վիդեոտարբերակով մասնակցում էր կառավարության նիստերին:

Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում կա կորոնավիրուսի գրանցված 338 000-ից ավել դեպք, որից 14 000-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է ավելի քան 99 000 մարդ: