Մերկելին պատվաստած բժիշկը կորոնավիրուսով է վարակվել. կանցլերն ինքնամեկուսացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

կանցլեր

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ինքնամեկուսացվել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված բժշկի հետ: Գերմանիայի կանցլերն իր պարտականությունները կանի տնային կարանտինից: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը` հղում անելով կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտին:

«Կանցլերին հայտնել են, որ այն բժիշկը, որն ուրբաթ երեկոյան պատվաստել էր իրեն թոքաբորբի դեմ, կորոնավիրուսի թեստավորում է անցել, որի արդյունքը դրական է եղել: Հենց այդ պատճառով էլ կանցլերը որոշել է շտապ անցնել տնային կարանտինի»,-նշել է Շտեֆեն Զայբերտը:

Ըստ աղբյուրի՝ Մերկելն առաջիկա օրերին պարբերաբար ստուգումներ կանցնի, մինչև հստակ արդյունք լինի: