Հակառակորդը մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1900 կրակոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

կրակոց

Մարտի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 250 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  շուրջ 1900 կրակոց:

 ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: