Թուրքիայում կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերը հասել են 4-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

թուրքիա

Թուրքիայում մարտի 19-ի դրությամբ կորոնավիրուսի (Covid-19) համավարակի հետևանքով մահացածների թիվը 2-ից հասել է 4-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան,- հաղորդում է Ermenihaber-ը: 

Գրառման մեջ նախարարը նշել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը 191-ից դարձել է 359։

Նախարարը տեղեկացրել է, որ մահացածներից մեկը 85-ամյա կին է, իսկ մյուսի մասին միայն գրել է, որ վերջինիս մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ 

Ֆահրեթթին Քոջան նաև հաղորդել է, որ օրվա ընթացքում արված 1981 թեստերի արդյունքում վարակակիրների թիվն ավելացել է 168-ով:

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 359 և մահվան 4 դեպք: