«Լոս Անջելես Լեյքերսի» երկու մարզիկի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News   

լեյքերս

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Լոս Անջելես Լեյքերս» թիմի երկու խաղացողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

«Լեյքերսի» 17 խաղացողից 14-ը թեստ է հանձնել։ 3 խաղացող ավելի վաղ թույլտվություն էր ստացել լքել քաղաքը։ Ակումբից հայտնել են, որ վարակվածների մոտ որևէ ախտանիշ չի եղել։

«Լեյքերսում» որոշել էին թեստ հանձնել, երբ հայտնի դարձավ, որ «Բրուքլինի» չորս խաղացող վարակված է կորոնավիրուսով։  Թիմերը մարտի 10-ին հանդիպել էին ։