Կորոնավիրուսի տարածման պատճառով Կաննի կինոփառատոնը անորոշ ժամանակով հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

կանն

Կաննի կինոփառատոնը մայիսին չի կայանա կորոնավիրուսի տարածման պատճառով: Կազմակերպիչները որոշել են հետաձգել միջոցառումը: Կազմակերպիչները քննարկում են կինոփառատոնը այլ ժամկետներ տեղափոխելու հարցը։ Այն կարող է կայանալ հունիսի վերջ-հուլիսի սկզբին։ Վերջնական որոշման մասին կհայտարարվի, երբ Ֆրանսիայում և աշխարհում իրավիճակի զարգացումը թույլ տա գնահատել փառատոնի անցկացման իրական հնարավորությունը։

Կաննի 73-րդ փառատոնը պետք է անցկացվեր Լազուրե ափում, մայիսի 12-23-ը։ Այն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1946 թվականից։