Որտեղ ՀՀ-ն չունի դիվանագիտական ներկայացուցչություններ,կարող են կապվել ԱԳՆ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

ագն

Բոլոր այն երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԳՆ-ի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել ԱԳՆ-ն։

«Բոլոր այն երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԳՆ հետ։

Եվս մեկ անգամ հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը»,- ասվում է հայտարարության մեջ։