«Նորք-Մարաշ» ԲԿ-ում սրտի վիրահատության ենթարկված փոքրիկ Անգելինան մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

Անգելինա

Բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր Անգելինան գնաց հրեշտակների մոտ, պուճուրը լքեց մեզ։ Բոլորիս մեծ համբերություն»։

Հիշեցնենք, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում երեխային «արհեստական ձախ փորոք» կոչվող սարք էին տեղադրել:

Սա համարվում էր եզակի վիրահատություն էր ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:  Վիրահատությունն արժեցել էր 100 000 դոլար, գումարի 70%-ը հավաքվել էր 2 օրում: Մյուս 30%-ը վճարվել էր պետբյուջեից: