Հանրային հեռուստաընկերությունով դասախություններ և դասեր կլինեն․ ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News  

օնլայն դասեր

Բուհերը հաստատել են, որ հեռավար ուսուցման տարբեր միջոցներով ուսուցում են իրականացնում, ինչը նշանակում է, որ բուհերի մասով մենք խնդիրներ չեն լինի։ Այս մասին ասուլիսում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատություններին՝ նախարարը նշել է, որ այստեղ մեծ ոգևորություն է առկա․

«Որոշ ուսումնական հաստատություններ սկսել են կիրառել օնլայն հարթակները, և ես այդ դպրոցների ղեկավարներին ողջունում եմ՝ ասելով, որ նրանք մեր գործընկերներն են: Չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել բոլոր հնարավորությունները, քանի որ այս իրավիճակը պիլոտային է: Կոչ ենք անում բոլորին ջանքեր գործադրել՝ հաջողություն ունենալու պիլոտային այս իրավիճակում»։

ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ  Հանրային հեռուստաընկերության եթերում ամեն օր՝ առավոտյան ժամը 8:30-9:30, լինելու են դասախություններ և դասեր: Այնուհետև դրանք վերսկսվելու են ժամը 11:30-12:30: Լինելու է նաև յութուբյան ալիք։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 84 է։ Մեկուսացված է 444 մարդ, ինքնամեկուսացված՝ 799։

 ՀՀ կառավարությունը  երկրում մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է կառավարության որոշման մեջ։