ՌԴ կառավարությունը կսահմանափակի օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

.

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել սահմանափակել օտարերկրացիների մուտքը երկիր 2020 թվականի մարտի 18-ից մինչև մայիսի 1-ը։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։

Սահմանափակումը չի տարածվի դիվանագետների, ինքնաթիռների, նավերի և գնացքների անձնակազմերի, ՌԴ-ում բնակվելու իրավունք ունեցող օտարերկրացիների վրա։ Իրենց հարազատների հուղարկավորությանը մասնակցել ցանկացող մասնավոր անձինք ևս կկարողանան մուտք գործել ՌԴ։