ԲՀԿ քաղաքական թիմը նախընտրական ցուցակի առաջին համարում տեսնում է Ծառուկյանին․ Էնֆիաջյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 26, 24News

«Փորձելու ենք  առավելագույն մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին: Մեր ողջ քաղաքական թիմը համարում է, որ կուսակցության ցուցակը պետք է առաջնորդի Գագիկ Ծառուկյանը»,-ԱԺ ճեպազրույցում այս մասին հայտարարել է  «Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։

Ըստ պատգամավորի՝ անկախ ավագանու ընտրություններին գրանցած արդյունքից, քաղաքական ուժը պետք է ձգտի առավելագույն մասնակցություն ունենալ ընտրություններում,  պաքարելու են առավելագույն ձայներ ստանալու, իրենք ծրագրերն ու անելիքներն իրականացնելու համար, և որ ԲՀԿ խմբակցությունը կադրային մեծ պոտենցիալ ու հավակնություններ ունի, սակայն  որոշողը ժողովուրդն է: