Վրաերթ՝ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

վրաերթ

Մարտի 14-ին՝ ժամը 16:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: