Ստուգվել է ԶՈւ-ում կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման հանձնարարականների կատարումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

ստուգում

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները, վարչության պետ, գնդապետ Ա. Պետրոսյանի ղեկավարությամբ, անակնկալ ստուգայցեր են կատարել Լոռիի, Արմավիրի և Երևանի կայազորների զորամասերում: Այդ մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ստուգվել են զորամասերում ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, ուսումնանյութական բազայի սարքինության վիճակը, զորքերի ծառայության կազմակերպումը: Շրջայցի ընթացքում ստուգվել են նաև զորամասերի սանիտարական պայմանները, զինված ուժերի անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման վերաբերյալ հանձնարարականների կատարման ընթացքը: