Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար ի՞նչ պատիժ է սահմանված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

հասարակական

ՀՀ քրեական օրենսգրքով պատասխանատվություն է նախատեսված սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար:

Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածը նախատեսում է.

«1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»: