ԱՄՆ-ն կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News       

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում արտակարգ դրություն է հայտարարել կորոնավիրուսի պատճառով։

Թրամփը յուրաքանչյուր նահանգում հանձնարարել է բացել արտակարգ կենտրոններ, իսկ հիվանդանոցներին՝ մշակել ու կիրառել արտակարգ իրավիճակներում գործողությունների պլան։

Մարտի 14-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2329 դեպք, 50 մարդ մահացել է։ 

Աշխարհում վարակակիրների թիվը հասել է 146 հազար 430-ի, մահացել է 5437-ը, վիրուսից բուժվածների թիվը հասել է 72, 550-ի։ Վարակված երկրների թիվը 147 է։ 

Հայաստանում վարակակիրների թիվը հասել է 13-ի։