Բրազիլիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արման Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել, որով Աշոտ Գալոյանը հետ է կանչվել Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում և Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով Արման Հակոբյանը նշանակվել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա):