ՀՀ-ում կարանտինային գոտի տեղափոխվածների հետազոտությունները պատրաստ կլինեն օրվա ավարտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացնում է կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակը․

«Մարտի 13-ի, ժամը 14։00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն:

Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ, որոնք օրեր առաջ մեկուսացվել էին:

Հավելենք, որ մարտի 1-ին կարանտինային գոտի տեղափոխված քաղաքացիների լաբորատոր հետազոտությունները պատրաստ կլինեն մինչև օրվա ավարտ»։