Ավստրալիայի ՆԳ նախարարի մոտ կորոնավիրուս է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News     

ավստրալիա

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Փիթեր Դաթոնը հայտարարել է իր մոտ  կորոնավիրուսի է առկա Բժիշկների պահանջով նա հոսպիտալացվել է: Այս մասին գրել է РИА Новости գործակալությունը:

«Այսօր առավոտյան արթնացա բարձր ջերմությամբ և հիվանդ կոկորդով: Անհապաղ կապվեցի Քվինսլենդի առողջապահության նախարարության հետ և կորոնավիրուսի թեստ անցա: Կեսօրին առողջապահության նախարարությունն ինձ տեղեկացրին, որ թեստի արյունքները դրական են»,- հայտարարել է ավստրալացի նախարարը:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 հազար 396-ի, մահվան  դեպքերի քանակը 4990 է, առողջացել է ավելի քան 70 հազար 396 մարդ: Վիրուսը տարածվել է աշխարհի 129 երկրում։