Կորոնավիրուսի պատճառով հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

մարմնամարզություն

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են մարմնամարզության միջազգային մի քանի մրցաշարեր, դրանց թվում է Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը պետք է տեղ ունենար մարտի 18-ից 21-ը: Ըստ նախնական որոշման՝ այդ մրցումները կանցկացվեն ամռանը: Կսկսվեն հունիսի 3-ին, կավարտվեն 6-ին: Այդ մասին հայտնում է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան: 

Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը պետք է ներկայացնեին 4 մարզիկներ՝ Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն Արթուր Ավետիսյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը:

Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է ամառային 32-րդ օլիմպիական խաղերի համար, սակայն Հայաստանի համար այդ առումով նշանակություն չունի, քանի որ ՀՀ-ն արդեն 1 անվանական ուղեգիր ունի, որը նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը (բազմամարտ), և գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը բազմիցս նշել է, որ ՀՀ ընտրանին ավելի ուղեգրեր նվաճելու գործնական հնարավորություններ չունի: