Պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 23 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

.

Նյու Յորքի բարձրագույն դատարանը հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին դատապարտել է 23 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Մեղադրյալը դատարանի դահլիճ է մուտք գործել ձեռնաշղթաներով անվասայլակով: Մարտի սկզբին նա սրտի ստենտավորման վիրահատության է ենթարկվել:      

Փետրվարին պրոդյուսերը մեղավոր է ճանաչվել իր օգնական Միրիամ Հալեյիկին օրալ սեքս պարտադրելու, ինչպես նաև ոճաբան Ջեսիկա Մաննին բռնաբարելու մեջ:

Միաժամանակ, Վայնշտեյնին արդարացրել են երեք այլ մեղադրանքների համար, որոնցով նրան ցմահ ազատազրկում էր սպառնում: