Պուտինը դեմ չէ, որ նախագահական ընտրությունների մասնակցության հնարավորությունը երկարացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ կրկին ընտրություններին մասնակցելու հնարավորությանը։ Այս մասին փոխանցում է փոխանցում է РиаНовости-ն: 

Նա կարևոր է համարել շտկումը համաձայնեցնել Սահմանադրական դատարանի հետ․ «Եթե ՌԴ Սահմանադրական դատարանը եզրակացություն տա, որ ընտրվելուս հնարավորության մասին ուղղումը համապատասխանում է Հիմնական օրենքին, միայն այդ ժամանակ նախագահի պաշտոնում աշխատանքս շարունակեմ»։

Պուտինը նաև հավելել է, որ Պետդումայի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա։ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ավելի վաղ առաջարկել էր Հիմնական օրենքում փոփոխությունների ընդունումից հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նրան աջակցել էր Կարելինը։ «Բնական է, որ վերջնարդյունքը ձեր որոշմանն է, բայց եթե այս հարցում խորհրդարանում կոնսենսուս չկա, իսկ դա, ինչպես ինձ ասաց Պետդումայի նախագահը (Վոլոդինը - խմբ.), չկա, ապա ես Պետական դումայի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասել է ՌԴ նախագահը։

Երբ երկրում քաղաքական, տնտեսական, սոցիալական ոլորտը ներքնապես կայունանում է, հասունանում, երբ պետությունը դառնում է ավելի հզոր և դժվար խոցելի, այդ դեպքում առաջին պլան է մղվում հենց իշխանափոխության հնարավորությունը։ Այն պետք է երկրի զարգացման դինամիկությունն ապահովելու համար, ասել է ՌԴ նախագահը:

«Ապագա սերունդների մասին քննարկումը միասին պետք է կատարենք»,- հավելել է պետության ղեկավարը։