Գյումրեցի 13-ամյա աղջկան ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ են նվիրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

նվեր

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Հայկ Դերձյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար հրապարակել և կից գրառում արել . «Գյումրեցի 13-ամյա աղջնակի պահարանն է. ծաղիկներ ու արջուկ ենք դրել, որ երբ արթնանա միայն գույներ ու բարի կերպարներ ֆիքսի՝ գոնե կլինիկայի պատերի ներսում:

Բուժանձնակազմից բացի՝ վաղ առավոտից աղջկա մոտ է նաև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հոգեբանը: Մնում է հուսալ, որ վերջին երկու օրերի պես ուժեղ կգտնվի մեր աղջնակն ու շուտ ոտքի կկանգնի»,- գրել է Գևորգ Դերձյանը:

Նշենք, որ առավոտյան «Նորք-Մարաշ» ԲԿ էր այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ բժիշկներն իրապես ունիկալ և բարդ վիրահատություն են կատարել, և որ Անգելինան գտնվում է հետվիրահատական բարդ շրջանում։