Վարչապետը 1 օրով կվերադառնա արձակուրդից՝ նշանակելու ԱԱԾ տնօրեն ու ոստիկանապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

աած

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-18-ը ներառյալ և մարտի 20-24-ը ներառյալ կլինի արձակուրդում: 

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով ՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մարտի 10-18-ը ներառյալ և մարտի 20-24-ը ներառյալ:

2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը», - ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ:

Նշենք, որ խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 19-ին ԱԱԾ տնօրենի ու ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումների վերաբերյալ որոշում է կայացնելու. այդ օրը տեղի է ունենալու կառավարության հերթական նիստը։