Անկարան Իդլիբի հարցով կբանակցի Ռուսաստանի ռազմական պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

անկարամոսկվա

Անկարայում Իդլիբի հարցով Ռուսաստանի ռազմական պատվիրակության հետ բանակցությունները կսկսվեն մարտի 10-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախատեսվում է, որ կողմերը կքննարկեն համատեղ պարեկային ծառայության իրականցում, որի կմենարկվի մարտի 15-ին։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը Մոսկվայում՝ մարտի 5-ին կայացած հանդիպմանը Իդլիբում հրադադարի ռեժիմ մտցնելու մասին որոշում էին կայացրել։ Այն կնպաստի անվտանգության գոտու ստեղծմանը։ 

Նշենք, որ Մոսկվան և Անկարան հաստատել են իրենց հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության պահպանման համար և պայմանավորվել են շարունակել ահաբեկչության դեմ պայքարը։