Բացառիկ վիրահատություն՝ Հայաստանում․ 5-ամյա Անգելինան փրկված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ՓոքրիկԱնգելինա

Առաջին անգամ Հայաստանում կատարվել է աննախադեպ վիրահատություն` սրտի արհեստական ձախ փորոքի իմպլանտացիա։ Այս մասին տեղեկացնում է «Նորք Մարաշ» ԲԿ-ն։

Փոքրիկ Անգելինայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա, որն անհամատեղելի էր երեխայի կյանքի հետ։

Միակ լուծումը փոքրիկին արհեստական ձախ փորոք տեղադրելն էր, դրանով իսկ փրկելով երեխայի կյանքը։ Երկարատև վիրահատությունը բարեհաջող է ավարտվել վիրաբուժական թիմի շնորհիվ։
Փոքրիկ Անգելինան գտնվում է ինթենսիվ թերապիայի բաժանմունքում:

Հիշեցնենք, որ բժիշկների գնահատմամբ, նա ուներ ապրելու 2 օրվա կյանք։ Այդ ընթացքում կարողացավ հավաքվել
սրտի վիրահատության գումարի 70%-ը, իսկ մնացած 30.000$-ը առողջապահության նախարարի հրամանով տրվել էր պետբյուջեից։ Անգելինայի հայրը զինվորական է։