Կալիֆոռնիայում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

երկրաշարժ

ԱՄՆ արևմուտքում գտնվող Կալիֆոռնիայի ափերին 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել  ստորգետնյա ցնցումներ։

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 06:59-ին:

Էպիկենտրոնը գտնվել է Պետրոլիա փոքր բնակավայրից 86 կիլոմետր դեպի արևմուտք, օջախը գտնվել է 2,2 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: