Վստահ եմ, որ այս ամենի համար ամաչելու ենք․ Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

/

Երբ բոլորս կսթափվենք, երբ իրերը կկոչենք իրենց անուններով, երբ մեզանից ոչ մեկը չի բարդույթավորվի և ինքն իրեն, ապա նաև բարձրաձայն կխոստովանի, որ ունեցած ակնկալիքներն ու սպասումները (եթե եղել են այդպիսիք) ոչ մի կապ չունեն ներկա իշխանությունների հետ, այդ պահից, և դեռ շատ երկար՝ նրանք կմնան պատմության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Հրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Այս իշխանությունը կմնա պատմության մեջ

Երբ բոլորս կսթափվենք, երբ իրերը կկոչենք իրենց անուններով, երբ մեզանից ոչ մեկը չի բարդույթավորվի և ինքն իրեն, ապա նաև բարձրաձայն կխոստովանի, որ ունեցած ակնկալիքներն ու սպասումները (եթե եղել են այդպիսիք) ոչ մի կապ չունեն ներկա իշխանությունների հետ, այդ պահից, և դեռ շատ երկար՝ նրանք կմնան պատմության մեջ:

Կմնան: Կհիշվեն որպես մարդկանց խումբ, որ կարողացավ հետևողականորեն և յուրահատուկ ջանասիրությամբ իր ճանապարհին արժեզրկել հնարավոր ու անհնար ամեն ինչ, այդ թվում՝ հանրային կարծիքը, հանրային քննարկումը և /կամ/ բանավեճը… Սեփական անգործությունը քողարկելու նպատակով՝ կեղծ ու ուշադրություն շեղող օրակարգ ստեղծելու անհագ ձգտումով կարողացավ դեգրադացման աստիճանն ընկալումներում մինուս անվերջի հասցնել:

Ափսոսում եմ, որ մետրոյի աղջիկն էլ, բոլորս էլ (ինքս էլ՝ առնվազն այս մասին գրելով), տարբեր պարտադրված էժան ու անորակ առիթներով՝ մաս ենք դառնում այդ քայքայիչ ծրագրի: Վստահ եմ, որ այս ամենի համար ամաչելու ենք: Վստահ եմ…

Տա Աստված, որ հասցնենք սթափվել ու գիտակցել, անգամ՝ ամաչել, երբ կորուստները հատած չեն լինի անդառնալիության սահմանները…

Այս իշխանությունը միևնույն է կմնա պատմության մեջ, պատմությունը բացասականն էլ է պահում, ծայրահեղ բացասականն էլ… Մեր դեպքում, այս ամենի օր առաջ պատմություն դառնալը վաղուց անհրաժեշտություն է դարձել»: