ԱՄՆ-ն Ասիայից եկող թղթադրամները կարանտինի կուղարկի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

,

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար որոշել է որոշ ժամանակով կարանտինում պահել այն դոլարները, որոնք Ասիայի երկրներից են վերադառնում Նահանգներ։Այս մասին հայտնի է դարձել Reuters գործակալությանը։

Աղբյուրի հաղորդմամբ համակարգի բանկերն այդ թղթադրամները 7-10 օր պահելու են, մինչև շրջանառության վերադարձնելը։

ԱՄՆ բանկային համակարգում հույս ունեն թղթադրամները որոշ ժամանակով մեկուսացնելու միջոցով թույլ տալ, որ եթե դրանց վրա վիրուս կա, ապա այն ոչնչանա այդ ընթացքում՝ առանց այլ մարդկանց ձեռքում հայտնվելու։