Օպերայի հարակից տարածքների բարեկարգման բաց մրցույթ ենք հայտարարում․ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սիրելի երևանցիներ,

հանրային տարածքների վերադարձի, վերականգնման եւ բարեկարգման մեր ծրագիրը մտնում է նոր փուլ։ Հայտարարել ենք Օպերայի հարակից տարածքների աշխատանքների բաց մրցույթ։

Մրցույթի նպատակներից է քաղաքային նշանակության հանգստի գոտու գեղագիտական գրավիչ միջավայրի, քաղաքացիների հանգստի համար էկոլոգիապես կայուն, հարմարավետ տարածության ստեղծումը՝ ամրագրելով այն որպես հետագա ԿԱՊԻՏԱԼ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐԻՑ ԶԵՐԾ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ ՏԱՐԱԾՔ:

Գաղափարի հիմքում ընկած է մեր քաղաքի պատմական միջուկում համահունչ կազմակերպված էկոլոգիապես բարելավված լանդշաֆտի ստեղծում ը՝ նպաստելով մշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև բարձրացնել տարածքի զբոսաշրջային գրավչությունը:

Մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ։»