Ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը ծանր է․ միացված է արհեստական շնչառության սարք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ԳյումրուԴեպք

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում է արել՝ անդրադառնալով Գյումրում դեպքերին։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․

«Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Դեռ անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, 10-րդ կողի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։